38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հոկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է բազմամյա միջին արժեքից 1 աստիճանով բարձր

Հոկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է բազմամյա միջին արժեքից 1 աստիճանով բարձր
28.09.2012 | 14:03

Հոկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է բազմամյա միջին արժեքից 1 աստիճանով բարձր, տեղումների քանակը` նորմային մոտ:

Հոկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է բազմամյա միջին արժեքից 1 աստիճանով բարձր, տեղումների քանակը` նորմային մոտ:
Հիդրոօդերևութաբանական կանխատեսումներով, Արարատի և Արմավիրի մարզերում Արագածոտնի նախալեռներում` առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ +26 + 28, իսկ երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5 +7 աստիճան: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (27-32 մմ ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7 +9 աստիճան: Ամսվա առաջին տասնօրյակում առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17 +20, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -1 -3: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ` դրական շեղումով ( 38- 66 մմ ):
Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8 +10 աստիճան: Առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20 + 25, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2 -4: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 44-49 մմ ):
Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10 +13, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +23 +28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև +2 +6 աստիճան: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ ( 62-.63 մմ ):
Վայոց ձորի և Սյունիքի մարզերում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +14 +17, լեռնային շրջաններում` +7 +10 աստիճան: Ամսվա առաջին տասնօրյակում առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը` հովտային շրջաններում` մինչև + 25 +30 աստիճան, լեռնային շրջաններում՝ +15 +21 աստիճան: Երրորդ տասնօրյակում նշված մարզերում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում` մինչև 0 +7, լեռնային շրջաններում` -1 +1, 0 -5 աստիճան: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (հովտային շրջաններում` 30-55 մմ, լեռնային շրջաններում` 39-74 մմ):
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13 +14 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +26 +28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +4 +7 աստիճան: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ ( 27-32 մմ):
Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից, հետևաբար փոքրանում է նաև ցերեկվա տևողությունը:
Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթից ստացվող ջերմության քանակը: Դրա հետևանքով մեծանում է ամպամած օրերի թիվը, իսկ օդի միջին ամսական ջերմաստիճանը նվազում է 5 աստիճանով. կրճատվում են նաև ցերեկվա տևողությունն ու արեգակի բարձրությունը հորիզոնից:
Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, որը տարեկան երկրորդ առավելագույնն է մայիսից հետո: Սպասվող ցրտահարությունները հողի մակերևույթին կդիտվեն ամսվա երկրորդ տասնօրյակի սկզբին, իսկ օդում` ամսվա վերջին: Անցած ամսվա համեմատությամբ կավելանան մառախուղների հաճախականությունն ու օդի հարաբերական խոնավությունը` հասնելով 65-75 տոկոսի: Կավելանա նաև ամպամած օրերի թիվը, հատկապես Գորիսի տարածաշրջանում և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին: Հոկտեմբերին կավելանան նաև քամոտ օրերը, սակայն դրանց արագությունը սեպտեմբերի համեմատությամբ էապես չի փոփոխվի:
Նշենք, որ աշնանային առաջին` հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները հանրապետության տարածքի մեծ մասում հնարավոր են նաև ամսվա սկզբին: Դրանք հատկապես վտանգավոր են Արարատյան դաշտի ցանքատարածքների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է, սակայն հիդրոօդերևութաբանական կանխատեսումներով ցրտահարությունների հավանականությունը նշված տարածաշրջանում շատ փոքր է:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ